Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Այն, ինչ այ­սօր կա­տար­վում է մեր երկ­րում, ճիշտ չէ»

«Այն, ինչ այ­սօր կա­տար­վում է մեր երկ­րում, ճիշտ չէ»
07.02.2020 | 01:45

ԱԱԾ նախ­կին տնօ­րեն ԱՐ­ԹՈՒՐ ՎԱ­ՆԵ­ՑՅԱ­ՆԸ հան­դիպ­ման էր հրա­վի­րել տպա­գիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի խմ­բա­գիր­նե­րին՝ հան­րայ­նաց­նե­լու իր քա­ղա­քա­կան ծրագ­րե­րը: Շուրջ 3 ժամ տևած հան­դի­պու­մից ներ­կա­յաց­նում ենք ո­րոշ հատ­ված­ներ.

«ՀԱՅ­ՐԵ­ՆԻՔ» ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ՀԻՄ­ՆԱԴ­ՐԱ­ՄԻ ՆՊԱ­ՏԱԿ­ՆԵ­ՐԸ ԵՎ ՖԻ­ՆԱՆ­ՍԱ­ՎՈ­ՐՈՒ­ՄԸ
-«Հայ­րե­նիք» զար­գաց­ման հիմ­նադ­րա­մը ես գրան­ցե­ցի 1-1,5 ա­միս ա­ռաջ, հիմ­նա­կան նպա­տակն այն է, որ ես շատ եմ կարևո­րում քաղ­հա­սա­րա­կու­թյան դե­րը մեր երկ­րում, և առ­հա­սա­րակ բո­լոր այն պե­տու­թյուն­նե­րը, որ որ­դեգ­րել են ժո­ղովր­դա­վա­րու­թյան սկզ­բուն­քը և ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կր­ներ են, պետք է ու­նե­նան շատ զար­գա­ցած և ու­ժեղ քաղ­հա­սա­րա­կու­թյուն: Ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ պե­տու­թյու­նը մեծ ու­շադ­րու­թյուն չի դարձ­րել քաղ­հա­սա­րա­կու­թյան զար­գաց­մա­նը, այդ իսկ պատ­ճա­ռով այդ դաշ­տը գրա­վել են ՀԿ-ներ, որ ֆի­նան­սա­վոր­վում են դր­սից, և այդ քաղ­հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հիմ­նա­կա­նում այդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից ֆի­նան­սա­վոր­վող ՀԿ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են: Այ­սօր՝ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի դաշ­տը գրե­թե մնա­ցել է դա­տարկ. ՀԿ դաշ­տի շատ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ներգ­րավ­վել են այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի մեջ: Բա­ցի այդ՝ ո­րո­շա­կի մե­նաշ­նորհ կա Հա­յաս­տա­նի ՀԿ դաշ­տում, և այդ ա­մե­նի դեմ ո­չինչ չու­նե­նա­լով՝ ես ո­րո­շե­ցի, որ մենք պետք է ստեղ­ծենք «Հայ­րե­նիք» զար­գաց­ման հիմ­նադ­րա­մը և ա­ջակ­ցենք քա­ղա­քա­ցիա­կան ակ­տիվ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող մեր հայ­րե­նա­կից­նե­րին: Ա­մե­նա­մեծ և ա­մե­նա­կարևոր տար­բե­րու­թյու­նը, ո­րը տես­նում եմ և ո­րի հա­մար ո­րո­շել եմ գրան­ցել «Հայ­րե­նիք» զար­գաց­ման հիմ­նադ­րա­մը, այն է, որ մեր կող­մից ֆի­նան­սա­վոր­վող ՀԿ-նե­րը և ան­հատ­նե­րը, նաև ԶԼՄ-նե­րը, ո­րոնց ա­ջակ­ցու­թյուն ցույց կտանք, Հա­յաս­տա­նում ոչ թե օ­տա­րերկ­րյա օ­րա­կարգ ա­ռաջ կբե­րեն, այլ կա­ռաջ­նորդ­վեն մեր ազ­գա­յին օ­րա­կար­գով: Այ­սինքն՝ որ­քան էլ այն ՀԿ-նե­րը, ո­րոնք այ­սօր գոր­ծում են Հա­յաս­տա­նում և ֆի­նան­սա­վոր­վում են դր­սից, ա­սեն և պատ­մեն մեզ, որ ի­րենց գոր­ծու­նեու­թյունն ուղղ­ված է բա­ցա­ռա­պես Հա­յաս­տա­նի շա­հե­րին, այդ­պես չէ: Ա­մեն դեպ­քում, ֆի­նան­սա­վո­րո­ղը դր­սից է, և ինչ-որ մի պա­հի նրանք սպա­սար­կե­լու են օ­տա­րի շա­հե­րը և ա­ռաջ են բե­րե­լու այլ պե­տու­թյուն­նե­րի օ­րա­կար­գեր: Իսկ ես շատ կարևո­րում եմ մեր ազ­գա­յին օ­րա­կար­գը, և այդ ուղ­ղու­թյամբ փոր­ձե­լու ենք տա­նել ակ­տիվ աշ­խա­տանք­ներ, որ­պես­զի ձևա­վո­րենք մեր ազ­գա­յին օ­րա­կար­գը՝ քաղ­հա­սա­րա­կու­թյան մի­ջո­ցով:
…Ե­թե հիմն­վում է հիմ­նադ­րամ, ու­րեմն՝ պետք են նաև գու­մար­ներ: Այդ ուղ­ղու­թյամբ ես ու­նե­ցել եմ հան­դի­պում­ներ հիմ­նա­կա­նում Սփյուռ­քում բնակ­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րի հետ, այս պա­հին ա­նուն­նե­րը չեմ հն­չեց­նի: Սփյուռ­քում բնակ­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րին պատ­մել եմ մեր հիմ­նադ­րա­մի նպա­տակ­նե­րի մա­սին, և նրան­ցից ստա­ցել եմ հա­վաս­տիա­ցում, որ կա­ջակ­ցեն մեզ ո­րո­շա­կի ֆի­նանս­նե­րով, ո­րով­հետև ի­րենց բա­ցատր­վել է, որ այդ ֆի­նանս­ներն օգ­տա­գործ­վե­լու են բա­ցա­ռա­պես մեր ազ­գա­յին օ­րա­կար­գի ձևա­վոր­ման հա­մար: Շատ կարևոր հան­գա­մանք կա՝ «Հայ­րե­նի­քը» զար­գաց­ման հիմ­նադ­րամ է, այլ ոչ թե բա­րե­գոր­ծա­կան: Մենք բա­րե­գոր­ծու­թյամբ չենք զբաղ­վե­լու, մենք զբաղ­վե­լու ենք կոնկ­րետ խն­դիր­նե­րի լուծ­մամբ:
ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԳՈՐ­ԾՈՒ­ՆԵՈՒ­ԹՅԱՄԲ ԶԲԱՂ­ՎԵ­ԼԸ ԵՆ­ԹԱԴ­ՐՈՒՄ Է ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ՈՒ­ԺԻ ՍՏԵՂ­ԾՈՒՄ
-Այ­սօր ես հայ­տա­րա­րե­լու եմ ակ­տիվ քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վե­լու մա­սին և փոր­ձե­լու եմ ներ­կա­յա­նալ ար­դեն քա­ղա­քա­կան դաշ­տում: Քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լը են­թադ­րում է քա­ղա­քա­կան ու­ժի ստեղ­ծում, գրան­ցում, ո­րը ես ա­ռա­ջի­կա­յում պատ­րաստ­վում եմ ա­նելու: Կհիմ­նադր­վի նոր քա­ղա­քա­կան ուժ, այդ ուղ­ղու­թյամբ ար­դեն իսկ ի­րա­կա­նաց­վում են քա­ղա­քա­կան կոն­սուլ­տա­ցիա­ներ, և շատ մոտ ժա­մա­նակ­ներս կհայ­տա­րա­րենք մեր կու­սակ­ցու­թյան գրանց­ման մա­սին:
…Ես շատ լավ գի­տեմ այն մտա­հո­գու­թյուն­նե­րը, ո­րոնք կի­սում են մեր քա­ղա­քա­ցի­նե­րը բա­կե­րում, աշ­խա­տա­վայ­րե­րում, ի­րենց ըն­կե­րա­կան հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ, այդ մտա­հո­գու­թյուն­նե­րը հա­մա­տա­րած են և տե­ղին: Կար­ծում եմ՝ այ­սօր անհ­րա­ժեշ­տու­թյուն կա ձևա­վո­րե­լու մի քա­ղա­քա­կան ուժ, ո­րը կփոր­ձի հա­մախմ­բել և միա­վո­րել հա­սա­րա­կու­թյան այն լայն զանգ­վա­ծը, որ չի ըն­դու­նում այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծե­լա­կեր­պը, դժ­գոհ է այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծե­լա­կեր­պից, չեն ար­դա­րաց­վել հա­սա­րա­կու­թյան հույ­սե­րը, նրանք նաև մար­դիկ են, որ չեն ու­զում վե­րա­դարձ ան­ցյա­լին: Շատ կարևոր մի երևույթ է ի հայտ ե­կել Հա­յաս­տա­նում՝ հա­սա­րա­կու­թյա­նը սևի և սպի­տակ­նե­րի բա­ժա­նե­լը: Ես կար­ծում եմ՝ կեղծ օ­րա­կարգ է, ո­րը բեր­վել է մեր դաշտ, քա­ղա­քա­կան օ­րա­կարգ, ըստ ո­րոնց՝ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի այ­լընտ­րան­քը նախ­կին­ներն են: Ես ձեզ վս­տա­հեց­նում եմ՝ վե­րա­դարձ ան­ցյա­լին եր­բեք չի լի­նե­լու, ես այն մարդն եմ, որ պայ­քա­րե­լու է դրա դեմ, որ վե­րա­դարձ ան­ցյա­լին հան­կարծ չլի­նի: Բայց նաև ես այն մարդն եմ, որ դեմ է հա­սա­րա­կու­թյան բա­ժա­նում­նե­րին, և այդ կեղծ օ­րա­կար­գը, ո­րը մա­նի­պու­լյա­տիվ տա­րած­վում է մեր հա­սա­րա­կու­թյան և ժո­ղովր­դի շր­ջա­նում, որ կան սևեր և սպի­տակ­ներ: Մենք բո­լորս հայ ենք և բո­լորս ՀՀ քա­ղա­քա­ցի­ներ ենք:
ԻՆՁ ՀՈՒ­ՆԻՑ ՀԱ­ՆԵ­ԼԸ ՇԱՏ ԴԺ­ՎԱՐ Է, ԳՐԵ­ԹԵ ԱՆՀ­ՆԱՐ
-Ան­կեղծ ա­սած՝ ինձ հու­նից հա­նե­լը շատ դժ­վար է, գրե­թե անհ­նար: Բայց կա­րող եմ ֆիք­սել՝ վեր­ջին շր­ջա­նում իմ դեմ տար­վող տե­ղե­կատ­վա­կան ար­շա­վը շատ վա­ղուց էր պլա­նա­վոր­ված և դե­րա­բաշխ­ված, դեռևս երբ ես ԱԱԾ տնօ­րեն էի: Ե­թե դուք կհի­շեք՝ իմ պաշ­տո­նա­վար­ման վեր­ջին մի քա­նի ա­միս­նե­րին ինչ-որ տար­բեր տե­ղե­րից ուղ­ղորդ­ված սկ­սե­ցին իմ մա­սին գրել կեղծ և ստա­հոդ հոդ­ված­ներ, և այդ ա­մե­նը տե­ղա­վոր­վում է տե­ղե­կատ­վա­կան ար­շա­վի մեջ, որն իմ դեմ ի­րա­կա­նաց­վում է: Որ­պես օ­րի­նակ՝ կա­րող եմ բե­րել վեր­ջին շր­ջա­նի հրա­պա­րա­կում­ներն իմ մա­սին, ո­րոն­ցից որևէ մե­կը չհաս­տատ­վեց՝ ամ­բող­ջու­թյամբ սուտ էին: Այ­սինքն՝ հրա­պա­րակ են բե­րում մի վար­կած, մի թեզ, ներ­կա­յաց­նում են որ­պես վեր­ջին կե­տի ճշ­մար­տու­թյուն, հե­տո սկ­սում են ի­րենք ի­րենց հեր­քել: Հա­սանք ան­գամ նրան, որ ինձ մե­ղադ­րե­ցին պե­տա­կան հե­ղաշր­ջում կազ­մա­կեր­պե­լու մեջ…Դա նույն­պես տե­ղա­վոր­վում է այդ տե­ղե­կատ­վա­կան ար­շա­վի շր­ջա­նակ­նե­րում, և ինչ ու­նե­ցանք՝ մի ան­լուրջ ի­րա­վի­ճակ: Հայտ­նի թեր­թը իմ մա­սին գրում է մի հոդ­ված, որ­տեղ ինձ մե­ղադ­րում են պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման և այլ­նի մեջ։ Ես, ի­հար­կե, ար­ձա­գան­քում եմ, հեր­քում եմ: Դուրս է գա­լիս մի բարձ­րաս­տի­ճան պե­տա­կան պաշ­տո­նյա՝ ԱԱԽ քար­տու­ղար, պատ­գա­մա­վոր և ու­րիշ­ներ, և պն­դում են, որ նման փորձ է ե­ղել, որ ես մաս­նա­կից եմ ե­ղել պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման փոր­ձի: Այ­նու­հետև ստա­նում ենք ԱԱԾ պաշ­տո­նա­կան պար­զա­բա­նու­մը, որ նման դեպք չի ե­ղել, նման փորձ չի ե­ղել: Դրա­նից հե­տո Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է՝ մենք այդ­պես չենք ա­սել, մենք ա­սել ենք, որ հիբ­րի­դա­յին հե­ղաշր­ջում է… Օ­րա­կարգ է բեր­վում մի տեր­մին, որն օգ­տա­գործ­վել է, ե­թե չեմ սխալ­վում, ՈՒկ­րաի­նա­յում: Պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման փորձ ի­րա­կա­նաց­նող մար­դը պետք է նս­տած լի­ներ հա­մա­պա­տաս­խան վայ­րում: Ցան­կա­ցած մարդ, ով կփոր­ձի ի­րա­կա­նաց­նել պե­տա­կան հե­ղաշր­ջում, կամ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով կփոր­ձի տի­րա­նալ իշ­խա­նու­թյա­նը, պետք է դա­տա­պարտ­վի և կրի իր պա­տի­ժը: Ի­րա­վունք չկա հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով կա­տա­րե­լու որևէ քայլ. թե այդ քայ­լը ինչ նպա­տակ­նե­րով դրդ­ված կլի­նի, որևէ կապ չու­նի:
ՆԻ­ԿՈԼ ՓԱ­ՇԻ­ՆՅԱ­ՆԸ ՍԱՀ­ՄԱ­ՆԱԴ­ՐԱ­ԿԱՆ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀՈ՞Վ ՏԻ­ՐԱ­ՑԱՎ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱ­ՆԸ
-Այս հար­ցի շուրջ կա մեծ բա­նա­վեճ, ո­րոշ շր­ջա­նակ­ներ ա­սում են` ոչ, ո­րոշ շր­ջա­նակ­ներ ա­սում են՝ ա­յո: 2018 թ. ապ­րիլ-մա­յիս ա­միս­նե­րին այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ ՀՀ-ում, ան­նա­խա­դեպ էր: Ամ­բողջ ժո­ղո­վուր­դը փո­փո­խու­թյուն­նե­րի ակն­կա­լի­քով և պա­հան­ջով դուրս ե­կավ հան­րա­պե­տու­թյան փո­ղոց­ներ և իր պա­հան­ջը ներ­կա­յաց­րեց:
…Ես՝ լի­նե­լով ԱԱԾ աշ­խա­տա­կից, կա­րող եմ ձեզ հա­վաս­տիաց­նել, որ ան­գամ պե­տա­կան կա­ռույց­նե­րում, չնա­յած որևէ կերպ դա չէր ար­տա­հայտ­վում գոր­ծո­ղու­թյուն­նե­րով, մար­դիկ սպա­սում էին փո­փո­խու­թյուն­նե­րի, և այդ փո­փո­խու­թյուն­նե­րը ե­ղան: Հե­տա­գա­յում ե­ղան զար­գա­ցում­ներ՝ խոր­հր­դա­րա­նի լու­ծա­րում, և այլն, և այլն, և մենք ու­նե­ցանք այն, ինչ այ­սօր ու­նենք: Հա­մա­ձայն չեմ պնդ­ման հետ, որ ա­ռա­ջին փու­լը հա­կա­սահ­մա­նադ­րա­կան էր, ո­րով­հետև ե­ղել է ժո­ղովր­դի պա­հանջ, նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րը՝ ի դեմս Սերժ Սարգ­սյա­նի, ո­րո­շում են կա­յաց­րել գնալ ժո­ղովր­դի պա­հան­ջի կա­տար­ման ուղ­ղու­թյամբ, և հրա­ժա­րա­կան ներ­կա­յաց­րել ու իշ­խա­նու­թյու­նը հանձ­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նին: Բա­ցի նրա­նից, որ հան­ձն­վել է, նաև ՀՀԿ-ն, որն այդ ժա­մա­նակ խոր­հր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյունն էր, ա­ջակ­ցել է Նի­կոլ Փա­շի­նյա­նին՝ սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով վար­չա­պետ ըն­տր­վե­լու: Այ, թե ինչ ե­ղավ հե­տո, խոր վեր­լու­ծու­թյան և զրույ­ցի թե­մա է, ո­րի մա­սին մի օր ա­ռան­ձին կխո­սենք և փա­կագ­ծեր կբա­ցենք:
ՆԻ­ԿՈԼ ՓԱ­ՇԻ­ՆՅԱ­ՆԸ ՁԵԶ ՎՍ­ՏԱ­ՀԵՑ, ԴՈՒՔ ՀԱՅՏ­ՆԻ ԴԱՐ­ՁԱՔ... ԲԱ­ՐՈ­ՅԱ­ԿԱՆ ՆԿԱ­ՏԱ­ՌՈՒՄ­ՆԵ­ՐՈՎ ՃԻՇՏ ՉԷ՞Ր ՀՐԱ­ԺԱ­ՐԱ­ԿԱՆՆ Ա­ՌԱՆՑ ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ Ա­ՆԵԼ
-Իմ աշ­խա­տան­քը վեր­ջին 20 տա­րի­նե­րին չի են­թադ­րել հան­րա­յին գոր­ծու­նեու­թյուն, դա է պատ­ճա­ռը, որ ես հան­րա­յին ճա­նա­չում չեմ ու­նե­ցել: Եվ կա­րող եմ ա­սել, որ, բա­ցի Նի­կոլ Փա­շի­նյա­նից, մնա­ցած այն մար­դիկ, ով­քեր այ­սօր ե­կել են իշ­խա­նու­թյան, գրե­թե 98 տո­կո­սը հան­րա­յին ճա­նա­չում չի ու­նե­ցել: Իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո յու­րա­քան­չյուրն իր աշ­խա­տան­քով կա­րո­ղա­ցավ իր տե­ղը զբա­ղեց­նել հա­սա­րա­կու­թյան մեջ, և այն տե­ղը և դե­րը, ո­րը զբա­ղեց­վեց ԱԱԾ-ի կող­մից և ան­ձամբ իմ կող­մից, դուք բո­լորդ ա­կա­նա­տես եք ե­ղել, թե ինչ ահ­ռե­լի մեծ վս­տա­հու­թյուն է ձեռք բե­րել ԱԱԾ-ն, թե ինչ վե­րա­բեր­մուն­քի եմ ար­ժա­նա­ցել ես՝ որ­պես ԱԱԾ տնօ­րեն, մեր հա­սա­րա­կու­թյան կող­մից:… Բա­րո­յա­կան չէր լի­նի այն, ե­թե ես, կոն­ֆոր­միզ­մից ել­նե­լով, շա­րու­նա­կեի զբա­ղեց­նել իմ պաշ­տո­նը և չբարձ­րա­ձայ­նեի վտանգ­նե­րի մա­սին: Իմ և Նի­կոլ Փա­շի­նյա­նի միջև ե­ղել են տա­րա­ձայ­նու­թյուն­ներ, ո­րոնց մա­սին բարձ­րա­ձայ­նել եմ հրա­ժա­րա­կա­նի տեքս­տով: Տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում ե­ղել են քա­ղա­քա­ցու, հա­սա­րա­կու­թյան և պե­տու­թյան ըն­կա­լում­նե­րի մեջ: Ե­թե կու­զեք՝ մեր տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը ե­ղել են կյան­քի ըն­կալ­ման և վե­րա­բեր­մուն­քի մեջ: Ես Նի­կոլ Փա­շի­նյա­նին, հրա­ժա­րա­կա­նիցս ա­ռաջ, ա­ռա­վել ևս՝ հրա­ժա­րա­կա­նից հե­տո, ո­չինչ պարտք չեմ: Ես կա­տա­րել եմ իմ աշ­խա­տան­քը, ես ա­րել եմ ա­մեն ինչ, որ հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ տր­ված խոս­տում­նե­րը` մեր հա­սա­րա­կու­թյա­նը, ի­րա­կա­նա­նան:
…Ես չեմ ափ­սո­սել հրա­ժա­րա­կա­նի հա­մար, ես ափ­սո­սում եմ, որ մենք չենք կա­րո­ղա­ցել ար­դա­րաց­նել բազ­մա­հա­զար մարդ­կանց հույ­սե­րը, սպա­սում­նե­րը, և ընդ­հա­կա­ռա­կը՝ ե­ղել են շատ մեծ հիաս­թա­փու­թյան ա­ռիթ­ներ:
…Դա­վա­ճան կոչ­վե­լու գնա­հա­տա­կա­նից թող վա­խե­նան նրանք, որ դա­վա­ճա­նե­ցին հե­ղա­փո­խու­թյան գա­ղա­փար­նե­րին: Թող դա­վա­ճան պի­տա­կա­վո­րու­մից վա­խե­նան նրանք, որ ի­րենց անձ­նա­կան շա­հը վեր դա­սե­ցին հան­րա­յին շա­հից: Թող դա­վա­ճան պի­տա­կա­վո­րու­մից վա­խե­նան նրանք, որ շատ կարճ ժա­մա­նակ հե­տո սթափ­վե­լու են և ա­սե­լու են, որ՝ չենք հաս­կա­ցել, թե ինչ ենք ա­նում:
ՈՎ­ՔԵ՞Ր ԷԻՆ ՏՎԵԼ ՀԱՆՁ­ՆԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ՝ ՊԼԱ­ՆԱ­ՎՈ­ՐԵԼ ԵՎ Ի­ՐԱ­ԿԱ­ՆԱՑ­ՆԵԼ «ՏՈՒ­ՇՈՆ­ԿԱ ՇՈՈՒՆ», ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻ ԿԱ­ԼԱՆ­ՔԻ Օ­ՊԵ­ՐԱ­ՑԻԱՆ
-Ես չեմ կի­սում Ձեր գնա­հա­տա­կա­նը, որ «տու­շոն­կա շոուն» կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցա­ռում էր, ԱԱԾ-ն ի­րա­կա­նաց­րել է լայ­նա­ծա­վալ օ­պե­րա­տիվ հե­տա­խու­զա­կան մի­ջո­ցա­ռում­ներ և բա­ցա­հայ­տել կոնկ­րետ հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ: Հե­տա­գա­յում ինչ գնա­հա­տա­կան­ներ տր­վե­ցին, ես չեմ պա­տաս­խա­նա­տուն, բայց այն, ինչ ներ­կա­յաց­րել է ԱԱԾ-ն տե­սա­նյու­թի մեջ, ամ­բող­ջու­թյամբ հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը: Իսկ քն­նու­թյունն ի­րա­կա­նաց­վել է ՀՔԾ-ում՝ նա­խաքն­նու­թյան հետ: ԱԱԾ-ն որևէ առն­չու­թյուն չի ու­նե­ցել, և ե­թե կան դժ­գո­հու­թյուն­ներ, պետք է դի­մել նա­խաքն­նու­թյուն ի­րա­կա­նաց­նող մարմ­նին: Բա­ցի այդ, այ­սօր ըն­թա­նում է դա­տաքն­նու­թյուն, և բո­լոր ա­պա­ցույց­նե­րը, ի վեր­ջո, հան­րու­թյա­նը դառ­նա­լու են հա­սա­նե­լի, և գնա­հա­տա­կա­նը կտր­վի: Ինչ վե­րա­բե­րում է Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գոր­ծին, ես դա չէի կո­չի՝ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գործ։ Մար­տի 1-ի գոր­ծի բա­ցա­հայտ­ման մա­սին է խոս­քը, բայց Մար­տի 1-ի գործ ա­սե­լիս՝ հաս­կա­նում ենք, որ ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը պետք է տր­վեր 10 զոհ­ված մարդ­կանց սպա­նու­թյուն­նե­րի բա­ցա­հայտ­մա­նը: Հարց է ա­ռա­ջա­նում՝ այ­սօր­վա գոր­ծըն­թաց­նե­րը, քն­նու­թյու­նը նպաս­տու՞մ են 10 զո­հե­րի սպա­նու­թյան բա­ցա­հայտ­մա­նը: Կար­ծում եմ՝ ոչ:
Ինչ վե­րա­բե­րում է Ռո­բերտ Քո­չա­րյա­նին, այս հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ես գի­տեմ՝ լի­նե­լու են տար­բեր մեկ­նա­բա­նու­թյուն­ներ, բայց ես ու­զում եմ նշել, որ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցը՝ կա­լա­նա­վո­րու­մը, ըն­տր­ված է սխալ, նա երբևի­ցե որևէ իր քայ­լով չի ցույց տվել, թե խու­սա­փում է քն­նու­թյու­նից: Կար­ծում եմ՝ ճիշտ կլի­ներ՝ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցը վե­րա­նայ­վեր, դա նաև կթու­լաց­ներ լար­վա­ծու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան ո­րոշ հատ­ված­նե­րում և միայն կն­պաս­տեր գոր­ծի լիար­ժեք քն­նու­թյա­նը և բա­ցա­հայտ­մա­նը, իսկ մենք՝ բո­լորս ու­զում ենք, որ Մար­տի 1-ի գոր­ծը բա­ցա­հայտ­վի:
ՄԱՐ­ՏԻ 1-Ի ԳՈՐԾ ԱՍ­ՎԱ­ԾԸ ՉԻ՞ ԵՆ­ԹԱԴ­ՐՈՒՄ ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԱՏ­ՎՈՒ­ԹՅԱՆ ԿԱՆ­ՉԵԼ ՆԻ­ԿՈԼ ՓԱ­ՇԻ­ՆՅԱ­ՆԻՆ
-Ես կար­ծում եմ, որ քն­նու­թյու­նը պետք է ի­րա­կա­նաց­վի բազ­մա­կող­մա­նի, լիար­ժեք, որ­պես­զի որևէ կող­մի մոտ հար­ցեր չծա­գեն: Քն­նու­թյան ըն­թաց­քում, ե­թե կպարզ­վի, որ մե­ղա­վոր է այս կամ այն գոր­ծող ան­ձը, պետք է նրան ևս կան­չել պա­տաս­խա­նատ­վու­թյան: Բայց քա­նի դեռ չու­նենք քն­նու­թյամբ ա­պա­ցուց­ված որևէ մե­ղադ­րանք, որևէ մե­կին մե­ղադ­րե­լու ի­րա­վունք չու­նենք:
Ես ափ­սո­սում եմ, որ նման ցածր մա­կար­դա­կի է ի­ջեց­վում ողջ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի գոր­ծու­նեու­թյու­նը
…Օ­րի­նակ՝ կա­ռա­վա­րու­թյան նիս­տին վար­չա­պետն ա­սում է՝ հանձ­նա­րա­րում եմ ԱԱԾ-ին՝ ստու­գել գա­զալ­ցա­կա­յան­նե­րի ՀԴՄ կտ­րոն­նե­րը… Հանձ­նա­րա­րում եմ ԱԱԾ-ին՝ տե­ղո­րո­շել սևազ­գեստ մարդ­կանց, ո­րոնք զին­ված շր­ջում են քա­ղա­քում… ի՞նչ սևազ­գեստ մար­դիկ, ի՞նչ զին­ված մար­դիկ: Վեր­ջին զար­գա­ցում­նե­րը ցույց տվե­ցին, որ չկան զին­ված մար­դիկ, կան հո­րին­ված կեր­պար­ներ, որ իբր ա­հա­բե­կում են ժո­ղովր­դին, իբր ժո­ղովր­դա­կան պա­հանջ է, և իբր նրանք հա­սա­րա­կու­թյա­նը վտանգ են ներ­կա­յաց­նում: Վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը վեր­լու­ծե­լով՝ ես ափ­սո­սում եմ, որ նման ցածր մա­կար­դա­կի է ի­ջեց­վում ողջ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի գոր­ծու­նեու­թյու­նը: Ան­լր­ջաց­նում են: Մար­դիկ ար­դեն ծի­ծա­ղում են: Դուք հաս­կա­նո՞ւմ եք՝ մար­դուն բեր­ման են են­թար­կում, մար­դը դուրս է գա­լիս և ծի­ծա­ղում է, հար­ցազ­րույց է տա­լիս և ինչ-որ ան­թույ­լատ­րե­լի ար­տա­հայ­տու­թյուն­ներ է ա­նում: Բայց ին­չո՞ւ է նման ի­րա­վի­ճակ ստեղծ­վել: Ե­թե նպա­տա­կը մարդ­կանց վա­խեց­նե­լը, լռեց­նելն է… ես մի ա­վե­լի լավ ա­ռա­ջարկ ու­նեմ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ Խոր­հր­դա­յին Միու­թյան տա­րի­նե­րին ով ի­րեն խե­լոք չէր պա­հում, բռ­նում էին՝ 15 օր նս­տեց­նում էին: Թող օ­րենք ըն­դու­նեն՝ ով ի­րենց դեմ է խո­սում, ով ի­րեն խե­լոք չի պա­հում, կս­տա­նա 15 օր: Գո­նե կա­սենք՝ օ­րենք են ըն­դու­նել, գործ են ա­նում: Ի՞նչ է նշա­նա­կում՝ մարդն ամ­բողջ օ­րը ոս­տի­կա­նու­թյան դի­մաց կանգ­նում է, գնում-հաս­նում է տուն՝ թևե­րը ո­լո­րում են, պառ­կեց­նում են գետ­նին՝ ոնց որ վեր­ջին ա­հա­բեկ­չին, բե­րում են ոս­տի­կա­նու­թյուն, կես ժամ հե­տո բաց են թող­նում: Դա նոր­մա՞լ է, ի­հար­կե նոր­մալ չէ:
Շատ կարևոր մի հան­գա­ման­քի վրա եմ ու­զում ու­շադ­րու­թյուն դարձ­նել՝ «Հայ­կա­կան Ժա­մա­նակ» օ­րա­թեր­թի խմ­բագ­րա­կա­նում գր­վում է, որ ոս­տի­կա­նու­թյու­նը սա­բո­տաժ է ա­նում և ան­հիմն բեր­ման է են­թար­կում մարդ­կանց, որ դեմ է հե­ղա­փո­խու­թյա­նը: Դուք հա­վա­տում եք, որ ոս­տի­կա­նու­թյու­նում կա­րող է լի­նել ինք­նու­րույն ո­րո­շում, որ գնան՝ հան­րա­յին, հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին բեր­ման են­թար­կե՞ն: Ի­հար­կե ո՛չ: Կամ Փա­շի­նյա­նի վեր­ջին հանձ­նա­րա­րու­թյու­նը ԱԱԾ-ին՝ պար­զել ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի և սա­տա­նա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը:
…Ես ե­թե ա­սեի՝ պրՑՖ, մինչև այ­սօր կշա­րու­նա­կեի մնալ ԱԱԾ տնօ­րեն, կլի­նեի բո­լո­րի կող­մից շատ սիր­ված Վա­նե­ցյա­նը, կլի­նեի Ֆեյս­բու­քի թիվ մեկ սիր­ված հե­րո­սը և չէի գնա այս դժ­վար ճա­նա­պար­հով, ո­րը ես ո­րո­շել եմ, ընտ­րել եմ և գնա­լու եմ: Ես իմ ողջ ծա­ռա­յու­թյան ըն­թաց­քում որևէ ա­նօ­րի­նա­կան հրա­ման չեմ կա­տա­րել: Թե ինչ­պես չեմ կա­տա­րել և շա­րու­նա­կել եմ պաշ­տո­նա­վա­րել, այդ հար­ցի հաս­ցեա­տե­րը ես չեմ, խնդ­րում եմ՝ այդ հար­ցով դի­մեք Նի­կոլ Փա­շի­նյա­նին:
ԿԱ՞Ն Օ­ՐԵՆՔ­ՆԵՐ, ՈՐ ԱՆՎ­ՏԱՆ­ԳՈՒ­ԹՅԱՆ Ա­ՌՈՒ­ՄՈՎ ՃԻՇՏ ՉԷԻՆ
-Բան­կա­յին գաղտ­նի­քի բաց­ման հետ կապ­ված՝ ես մշ­տա­պես ու­նե­ցել եմ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունք, չնա­յած ե­ղել եմ հա­տուկ ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար: Բո­լո­րի հա­մար պարզ է, որ ինչ­քան հա­սու լի­նեն մեզ այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը, այն­քան հեշտ կլի­նի մեզ կա­տա­րել մեր գոր­ծա­ռույթ­նե­րը: Բայց հաշ­վի առ­նե­լով պե­տու­թյան գրավ­չու­թյու­նը՝ որ­պես պե­տու­թյուն, մենք պետք է հաս­կա­նանք, որ բան­կա­յին գաղտ­նի­քը պետք է պահ­պան­վի: Բան­կա­յին գաղտ­նի­քը պետք է բաց­վի բա­ցա­ռիկ դեպ­քե­րում: Օ­րի­նակ, վեր­ջին 2 տա­րում, պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րի հա­մա­ձայն, ու­ղիղ օ­տա­րերկ­րյա ներդ­րում­նե­րը Հա­յաս­տա­նում շատ ցածր են: Հի­մա ե­կեք վեր­լու­ծենք՝ ին­չու՞ է այդ­պես: Օ­րի­նակ, պո­տեն­ցիալ ներդ­րո­ղը պատ­վի­րում է մի վեր­լու­ծու­թյուն այն երկ­րի մա­սին, ուր պետք է գա: Բա­ցում է, տես­նում է հայ­տա­րա­րու­թյուն­ներ, որ մարդ­կանց սե­փա­կա­նու­թյու­նը պետք է խլենք, բան­կա­յին գաղտ­նիք չկա, ժո­ղովր­դի պա­հան­ջով փա­կենք կամ բա­ցենք այս օ­բյեկ­տը, է­սին­չը կո­ռուպ­ցիո­ներ է, է­սին­չը օ­լի­գարխ է, դար­ձավ խո­շոր սե­փա­կա­նա­տեր, հե­տո է­լի դար­ձավ օ­լի­գարխ… նմա­նա­տիպ հայ­տա­րա­րու­թյուն­ներ՝ երկ­րի ղե­կա­վա­րի կող­մից… Հա­սել ենք նրան, որ վար­չա­պե­տը կա­ռա­վա­րու­թյան նիս­տի ժա­մա­նակ ա­սում է, որ ճա­քած ու­նի­տազ ու­նե­ցող գոր­ծա­րար­նե­րին պետք է սնան­կաց­նենք… Ի՞նչ է նշա­նա­կում՝ սնան­կաց­նենք: Ե­թե մար­դը ծա­ռա­յու­թյուն­նե­րը չի կա­րո­ղա­նում պատ­շաճ կար­գի մա­տու­ցել, շու­կա­յա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում այդ բիզ­նեսն ինքն ի­րեն կս­նան­կա­նա: Պե­տու­թյունն ի՞նչ գոր­ծա­ռույթ ու­նի սնան­կաց­նե­լու: Չի կա­րե­լի նման ան­լուրջ վե­րա­բեր­մունք ցու­ցա­բե­րել:
Ո՞Վ­ՔԵՐ ԵՆ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ ՁԵՐ ԿՈՒ­ՍԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՆ ԱՆ­ԴԱՄ­ՆԵ­ՐԸ
-Ով­քեր են լի­նե­լու՝ այս պա­հին չեմ կա­րող պա­տաս­խա­նել: Շատ մարդ­կանց հետ եմ խո­սել, քն­նար­կել: Ան­կեղծ ա­սած, շատ մեծ ոգևո­րու­թյուն է ա­ռա­ջաց­րել տար­բեր ո­լորտ­նե­րում՝ գի­տա­կան, տար­բեր ո­լորտ­նե­րի պրո­ֆե­սիո­նալ­նե­րի մոտ, որ երբևի­ցե կու­սակ­ցու­թյան ան­դամ չեն ե­ղել: Նրանք մեծ պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել՝ ինձ հետ հիմ­նելու այդ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյու­նը և մտ­նելու քա­ղա­քա­կան պայ­քա­րի մեջ: Ինչ վե­րա­բե­րում է գա­ղա­փա­րա­խո­սու­թյա­նը: Ա­վե­լի կոնկ­րետ դրա մա­սին մենք կխո­սենք կու­սակ­ցու­թյան հիմ­նա­դիր հա­մա­գու­մա­րում, բայց ես իմ գա­ղա­փար­նե­րով, ի­հար­կե, կենտ­րո­նա­մետ աջ ուղ­ղու­թյան մեջ եմ: Բարձ­րա­գույն ար­ժե­քը քա­ղա­քա­ցին է, ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է, բայց այդ ա­մե­նի հետ մեկ­տեղ՝ մենք պետք է պա­հենք մեր ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րը, մեր ե­կե­ղե­ցին, մեր ազ­գա­յին շա­հը, և այլն: Այ­սինքն՝ ա­վան­դույթ­ներ և ա­ռա­ջըն­թաց: Սա է մեր հիմ­նա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը:
ՁԵՐ ԿԱ­ՊԵ­ՐԻ ՄԱ­ՍԻՆ ԽՈ­ՍԵՔ. ՄԵ­ՂԱԴ­ՐԱՆՔ­ՆԵՐ ԵՆ ՀՆ­ՉՈՒՄ, ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ ՀԱ­ՏՈՒԿ ԾԱ­ՌԱ­ՅՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՀԵՏ ԿԱ­ՊԵՐ, ՌՈ­ԲԵՐՏ ՔՈ­ՉԱ­ՐՅԱՆ, ՄԻ­ՔԱ­ՅԵԼ ՄԻ­ՆԱ­ՍՅԱՆ, ՍԵՐԺ ՍԱՐԳ­ՍՅԱՆ…
-Սերժ Սարգ­սյա­նին ան­ձամբ չեմ ճա­նա­չում, եր­բեք իր հետ չեմ հան­դի­պել: Նույ­նը վե­րա­բե­րում է Ռո­բերտ Քո­չա­րյա­նին: Եր­կու­սին էլ գի­տեմ՝ որ­պես մեր երկ­րի երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րի: Մի­քա­յել Մի­նա­սյա­նին ճա­նա­չում եմ շատ վա­ղուց, ո­րով­հետև բո­լոր նրանք, ով­քեր ծն­վել են Երևան քա­ղա­քում, դպ­րոց են գնա­ցել, շփ­վել են ի­րար հետ, կող­քի դպ­րոց են գնա­ցել, խա­ղա­ցել են, կռ­վել են, բա­րի­շել են… Ա­յո, Մի­քա­յել Մի­նա­սյա­նին ճա­նա­չում եմ: Մի­քա­յել Մի­նա­սյա­նի հետ ըն­կեր­ներ չենք ե­ղել, ու­նե­ցել ենք նոր­մալ շփում­ներ: Վեր­ջին ան­գամ Մի­քա­յել Մի­նա­սյա­նի հետ հան­դի­պել եմ ԱԱԾ տնօ­րեն ե­ղած ժա­մա­նակ, Նի­կոլ Փա­շի­նյա­նի գի­տու­թյամբ և հանձ­նա­րա­րու­թյամբ: Բո­վան­դա­կու­թյան մա­սին գի­տեն 3 հո­գի, ինչ­պես ա­սում է Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ ես ու ևս 2 հո­գի, որ այ­սօր իմ քա­ղա­քա­կան թի­մից չեն: Մնա­ցած հար­ցե­րով, խնդ­րում եմ, դի­մեք ի­րենց:
ԿԱ­ԴԻ­ՐՈ­ՎԻ ՀԵՏ ԿԱ­ՊԵ­ՐԻ ՄԱ­ՍԻՆ
-Կա­դի­րո­վի հետ ու­նե­ցել եմ շփում­ներ, ո­րոնց մա­սին հի­մա չեմ ու­զում պատ­մել, որ չվ­տան­գեն այն հնա­րա­վոր ծրագ­րե­րը, ո­րոնք պետք է ի­րա­կա­նա­նան մեր երկ­րում, մեր երկ­րի հա­մար: Կար­ծում եմ՝ ա­ռա­ջի­կա­յում բո­լոր այդ ծրագ­րե­րը կի­րա­կա­նա­նան, և մեր հան­րու­թյու­նը կտե­ղե­կա­նա, ու ես այդ ժա­մա­նակ կպատ­մեմ բո­լոր ման­րա­մաս­նե­րը: Ռամ­զան Կա­դի­րո­վին ճա­նա­չում եմ շատ լավ, ինքն էլ, գի­տեք, հրա­պա­րա­կա­յին իմ ծնն­դյան օ­րը շնոր­հա­վո­րել է:
…Ոչ միայն ռու­սա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ, այլև մնա­ցած բո­լոր գոր­ծըն­կեր հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ իմ գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում ես ու­նե­ցել եմ ակ­տիվ շփում­ներ: Մենք հան­դի­պել ենք տար­բեր շր­ջա­նակ­նե­րում, քն­նար­կել ենք աշ­խա­տան­քին վե­րա­բե­րող հար­ցեր: Այդ շփում­նե­րի ժա­մա­նակ ձևա­վոր­վել են շատ բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, ո­րոնք մինչ օրս պահ­պան­վում են: Բայց պահ­պան­վում են շատ բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը զուտ նրա մեջ, որ շնոր­հա­վո­րում են ի­րար Նոր տա­րի, ծնունդ և այլն: Այլ հան­դի­պում­ներ, քն­նար­կում­ներ չկան: Դա նո­րից ար­վում է իմ դեմ տար­վող տե­ղե­կատ­վա­կան ար­շա­վի շր­ջա­նակ­նե­րում:
...Իմ հրա­ժա­րա­կա­նից հե­տո քա­նի՞ հո­գի է նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րից, այս­պես կոչ­ված, թա­լան­չի­նե­րից, են­թարկ­վել քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան։
Սկ­սենք նրա­նից, որ այդ հե­ռա­խո­սազ­րույ­ցը, գաղտ­նալ­սու­մը մոն­տաժ­ված է: Դա մի խո­սակ­ցու­թյուն չէ: Դա մի քա­նի խո­սակ­ցու­թյուն­նե­րի մոն­տաժ­ված տար­բե­րակ է, և այդ գաղտ­նալ­սու­մը ներ­կա­յաց­ված է այն­պես, որ տպա­վո­րու­թյուն ստեղծ­վի, թե ես ազ­դե­ցու­թյուն եմ ու­նե­ցել դա­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կամ դա­տա­վոր­նե­րի վրա: Նման բան երբևի­ցե չի ե­ղել: Ես եր­բեք որևէ դա­տա­վո­րի հետ որևէ քրեա­կան գոր­ծի շր­ջա­նակ­նե­րում զրույց չեմ ու­նե­ցել:
…Հանձ­նա­րա­րա­կա­նը ե­ղել է հետևյա­լը. ան­կախ նախ­կին զբա­ղեց­րած պաշ­տո­նից ու ներ­կա­յիս զբա­ղեց­րած դիր­քից՝ բո­լոր նրանք, ով­քեր խախ­տել են ՀՀ օ­րենք­նե­րը, պետք է են­թարկ­վեն պա­տաս­խա­նատ­վու­թյան, և ես ի պաշ­տո­նե կա­տա­րել եմ ինձ վրա դր­ված խն­դիր­նե­րը, և դուք տե­ղյակ եք, թե քա­նի-քա­նի մարդ է են­թարկ­վել քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան: Իմ հրա­ժա­րա­կա­նից հե­տո ե­ղան կար­ծիք­ներ, և դրանք հա­մա­տա­րած կար­ծիք­ներ էին, ո­րոնք տա­րած­վում էին պե­տա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի կող­մից, որ Ար­թուր Վա­նե­ցյա­նը հո­վա­նա­վո­րել է նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին, չի թո­ղել նրանց նկատ­մամբ հա­րուց­վեն քրեա­կան գոր­ծեր, նպաս­տել է նրան, որ հե­ռա­նան, և այլն: Ես իմ հրա­ժա­րա­կա­նից հե­տո կա­րող էի հայ­տա­րա­րել, որ զբաղ­վում եմ ակ­տիվ քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյամբ, իսկ դա ինձ ոչ մե­կը չէր ար­գե­լել հայ­տա­րա­րել, ան­մի­ջա­պես հե­տո, բայց ես թո­ղե­ցի, որ անց­նի 5-5,5 ա­միս: Հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու՞: Ե­կեք հի­մա փաս­տե­րով խո­սենք: Իմ հրա­ժա­րա­կա­նից հե­տո քա­նի՞ հո­գի է նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րից, այս­պես կոչ­ված, թա­լան­չի­նե­րից, են­թարկ­վել քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան, և քա­նի՞ լու­մա գու­մար է վե­րա­դարձ­վել, այս­պես կոչ­ված, թա­լան­ված, կո­ռուպ­ցիոն փո­ղե­րից: Ե­թե այս­տեղ նս­տած մար­դիկ մեկ դեպք ինձ կհի­շեց­նեն, ես նե­րո­ղու­թյուն կխնդ­րեմ: Ինչ վե­րա­բե­րում է, թե նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ես տե­ղե­կու­թյուն եմ փո­խան­ցել, որ կա­րո­ղա­նան երկ­րից գնան. հի­մա բե­րում եմ մեկ օ­րի­նակ: Այն ժա­մա­նակ­վա ԱԺ պատ­գա­մա­վոր Միհ­րան Պո­ղո­սյա­նի վե­րա­բե­րյալ կար հա­րուց­ված և կարճ­ված քրեա­կան գործ: Հայտ­նի օֆ­շո­րի գոր­ծը: Քրեա­կան գոր­ծի վե­րա­բա­ցե­լու ե­ղա­նա­կը մեկն է: Պետք է լի­նեն նոր երևան ե­կած հան­գա­մանք­ներ, և գլ­խա­վոր դա­տա­խա­զը պետք է թույ­լատ­րի քրեա­կան գոր­ծը վե­րա­բա­ցել և քն­նու­թյուն ի­րա­կա­նաց­նել: Մենք՝ ԱԱԾ-ն, գրել ենք պաշ­տո­նա­կան գրու­թյուն գլ­խա­վոր դա­տա­խա­զին՝ ա­ռա­ջար­կե­լով նոր երևան ե­կած հան­գա­մանք­նե­րի հի­ման վրա վե­րա­բա­ցել այդ քրեա­կան գոր­ծը: Ինչ-ինչ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րի հի­ման վրա, ո­րը, հա­մոզ­ված եմ, վա­ղը կբե­րեն այդ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րը, թե ին­չու՞ ի­րենք չհա­մա­ձայ­նե­ցին, որ այդ գոր­ծը վե­րա­բաց­վի, այն վե­րա­դարձ­վել է մեզ:
Այ­նու­հետև Միհ­րան Պո­ղո­սյա­նը հան­կար­ծա­կի մեկ­նեց երկ­րից, և հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու՞ մեկ­նեց, ո՞վ ի­րեն տե­ղե­կաց­րեց, որ մեկ­նի, և ին­չու՞ քրեա­կան գոր­ծը չվե­րա­բաց­վեց, ին­չու՞ գլ­խա­վոր դա­տա­խա­զը չմ­տավ ԱԺ՝ նրան ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նից զր­կե­լու և քրեա­կան հե­տապ­նդ­ման են­թար­կե­լու հա­մար: Դրա մա­սին գի­տի նաև վար­չա­պե­տը: Հետևանք­նե­րի մա­սին, խնդ­րում եմ, դա­տեք ինք­ներդ: Մնա­ցած գոր­ծե­րով որևէ բան այլևս չեմ ա­սե­լու: Ես նո­րից կրկ­նում եմ՝ ես հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ա­րել եմ ա­մեն ինչ, որ­պես­զի ար­դա­րաց­նենք ժո­ղովր­դին տված խոս­տում­նե­րը, որ­պես­զի, այս­պես կոչ­ված, թա­լան­ված փո­ղե­րը վե­րա­դարձ­նենք պե­տա­կան բյու­ջե: Ար­վել են, և օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով ինչ հնա­րա­վոր էր ա­նել, կար­ծում եմ՝ ես ա­րել եմ: Ա­յո, կան այ­սօր է­լի դեպ­քեր, ո­րոնք է­լի հնա­րա­վոր է ա­նել, և ես կար­ծում եմ՝ իմ նախ­կին գոր­ծըն­կեր­ներն այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներ կտա­նեն:
ՁԵՐ ՀՐԱ­ԺԱ­ՐԱ­ԿԱ­ՆԸ ԿԱՊ ՈՒ­ՆԻ՞ ՀՐԱՅՐ ԹՈՎ­ՄԱ­ՍՅԱ­ՆԻ ՀԵՏ
-Ա­յո, իմ հրա­ժա­րա­կա­նը հետևել է դրան: Կապն այն է, որ ար­դեն իսկ իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն թաքց­նում` ի­րենք չեն հան­դուր­ժե­լու Հրայր Թով­մա­սյա­նի՝ ՍԴ նա­խա­գահ լի­նե­լու հան­գա­ման­քը: Ես չեմ ու­զում մտ­նել ման­րա­մաս­նե­րի մեջ: Հրայր Թով­մա­սյա­նին չեմ ճա­նա­չել մինչև ԱԱԾ տնօ­րեն դառ­նալս: Հրայր Թով­մա­սյա­նի հետ ծա­նո­թա­ցել եմ ՀՖՖ նա­խա­գահ դառ­նա­լուց հե­տո, Հրայր Թով­մա­սյա­նի որ­դին խա­ղում էր 14 տա­րե­կան­նե­րի հա­վա­քա­կա­նում, շատ տա­ղան­դա­վոր ե­րե­խա էր, և Հրայր Թով­մա­սյա­նը հա­ճախ էր գա­լիս խա­ղե­րին մաս­նակ­ցե­լու, որ­տեղ և ար­դեն ծա­նո­թա­ցել ենք: Եվ այն զար­գա­ցում­նե­րը, որ ե­ղան ՍԴ-ի շուրջ վեր­ջին շր­ջա­նում, ես չէի կա­րող ուղ­ղա­կի մաս­նա­կից լի­նել նման զար­գա­ցում­նե­րի: Հի­մա ես չեմ պա­տաս­խա­նի Ձեր հար­ցին՝ ինձ ե­ղե՞լ է ու­ղիղ հանձ­նա­րա­րա­կան, չի ե­ղել, ես ա­սում եմ, որ իմ՝ հրա­ժա­րա­կան ներ­կա­յաց­նե­լու հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը ե­ղել է այդ հար­ցում ան­հա­մա­ձայ­նու­թյու­նը: Եվ ես հն­չեց­րել եմ «կանգ առ»-ի սթա­փեց­նող կոչ, ո­րը, ցա­վոք, տեղ չի հա­սել:
ԵՍ ՄԻՇՏ ՊԱՅ­ՔԱ­ՐԵԼ ԵՄ «ՍԼԻՎ­ՆԵ­ՐԻ» ԴԵՄ
-Ես երբևի­ցե չեմ հրա­պա­րա­կի մի բան կամ, մա­մու­լի լեզ­վով ա­սեմ՝ «սլիվ» ա­նենք մա­մուլ, հե­տո այդ­տե­ղից վերց­նենք, սար­քենք ի­րա­կա­նու­թյուն… Ես միշտ պայ­քա­րել եմ «սլիվ­նե­րի» դեմ, միշտ պայ­քա­րել եմ պե­տա­կան գաղտ­նի­քի պահ­պան­ման հա­մար, և պե­տա­կան գաղտ­նիք, անձ­նա­կան կյան­քին վե­րա­բե­րող տվյալ­ներ հրա­պա­րա­կել ինձ­նից երբևի­ցե չս­պա­սեք: Իսկ հի­մա, ե­թե ես ձեզ ա­սեմ, որ չգի­տեմ ինչ-որ տվյալ­ներ, ինձ ուղ­ղա­կի ան­լուրջ մար­դու տեղ կդ­նեք: Ես չեմ ա­սում՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վե­րա­բե­րյալ, ես ընդ­հան­րա­պես եմ ա­սում՝ ա­յո, ես տի­րա­պե­տում եմ շատ մեծ ին­ֆոր­մա­ցիա­յի, բայց դա եր­բեք ես չեմ հրա­պա­րա­կի: Իսկ բո­լոր նրանք, ով­քեր շատ մտա­հոգ­ված ա­սում են, որ Վա­նե­ցյա­նը տի­րա­պե­տում է պե­տա­կան գաղտ­նի­քի, նրան պետք է ար­գե­լել զբաղ­վել քա­ղա­քա­կա­նու­թյամբ, նրան պետք է մե­կու­սաց­նել, նա հե­սա՝ կհ­րա­պա­րա­կի, էս կա­նի, էն կա­նի, բո­լո­րին խոր­հուրդ եմ տա­լիս, ե­թե պե­տա­կան գաղտ­նի­քի պահ­պան­ման մա­սին մտա­ծում են, եր­կու-ե­րեք ա­միս ա­ռաջ «Ժո­ղո­վուրդ» թեր­թում մի հար­ցազ­րույց է ե­ղել, ԱԱԾ նախ­կին աշ­խա­տա­կի­ցը տվել է մի հար­ցազ­րույց, որն առն­վազն եր­կու-ե­րեք պե­տա­կան գաղտ­նի­քի հրա­պա­րա­կում է ա­րել: Ին­չո՞ւ մինչև հի­մա պա­տաս­խա­նատ­վու­թյան չի են­թարկ­վում այդ մար­դը, որ հրա­պա­րա­կել է պե­տա­կան գաղտ­նիք:
Ո­ՐՈ՞ՆՔ ԵՆ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ ՁԵՐ ՀԵ­ՏԱ­ԳԱ ՔԱՅ­ԼԵ­ՐԸ
Քայ­լե­րը հետևյալն են. քա­ղա­քա­կան ու­ժի ձևա­վո­րում, ակ­տիվ շփում ԶԼՄ-նե­րի և ժո­ղովր­դի հետ, ըն­թաց­քում կհաս­կա­նանք տրա­մադ­րու­թյուն­նե­րը՝ հա­սա­րա­կու­թյան մեջ տի­րող, այդ ըն­թաց­քում կլի­նեն շատ ակ­տիվ քա­ղա­քա­կան հան­դի­պում­ներ, քա­ղա­քա­կան կոն­սուլ­տա­ցիա­ներ՝ տար­բեր քա­ղա­քա­կան ու­ժե­րի, պե­տա­կան գոր­ծիչ­նե­րի, քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծիչ­նե­րի, հայտ­նի մարդ­կանց, մտա­վո­րա­կա­նու­թյան հետ, կլի­նեն հան­դի­պում­ներ, կներ­կա­յաց­նենք մեր տե­սա­կետ­նե­րը, կլ­սենք ի­րենց տե­սա­կետ­նե­րը, միաս­նա­կան կախ­տո­րո­շենք մեր երկ­րում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը և կփոր­ձենք գնալ ա­ռաջ:
Ես ինքս փոր­ձե­լու եմ հե­ռու մնալ ան­ցյա­լից, հոր­դո­րե­լու եմ մեր ժո­ղովր­դին ա­նել նույ­նը, և մենք բո­լորս միաս­նա­կան լու­ծում­ներ ենք գտ­նե­լու և գնա­լու ենք ա­ռաջ: Ես շր­ջե­լու եմ ժո­ղովր­դի մեջ, լսե­լու եմ նրանց մտա­հո­գու­թյուն­նե­րը, ներ­կա­յաց­նե­լու եմ իմ մտ­քե­րը և մտա­հո­գու­թյուն­նե­րը, և մենք միա­սին կա­րո­ղա­նա­լու ենք ժո­ղովր­դին բա­ցատ­րել, որ այն, ինչ այ­սօր կա­տար­վում է մեր երկ­րում, ճիշտ չէ: Ե­թե ժո­ղո­վուր­դը կըն­կա­լի, կհաս­կա­նա և մեզ կա­ջակ­ցի, ու­րեմն, մենք կկա­րո­ղա­նանք բե­րել ա­ռաջ մեր օ­րա­կար­գը, ե­թե ժո­ղուր­դը չի ա­ջակ­ցի, քա­ղա­քա­կան ու­ժե­րը մեզ չեն ա­ջակ­ցի, մենք կհաս­կա­նանք, որ չենք կա­րո­ղա­նում հաս­նել մեր դրած նպա­տակ­նե­րին, ու­րեմն կմ­տա­ծենք ու­րիշ ճա­նա­պարհ: Ոչ թե ձեռք­ներս կծա­լենք, կհիաս­թափ­վենք, կգ­նանք, այլ կմ­տա­ծենք ու­րիշ ճա­նա­պարհ:
ՄՈ­ՌԱ­ՆԱ՞ՆՔ ԱՆ­ՑՅԱ­ԼԸ…
-Մի լավ բառ կա, չէ՞, հի­մա, ա­սում են՝ ան­նա­խա­դեպ: Ես իմ՝ ԱԱԾ տնօ­րեն ե­ղած ժա­մա­նակ մի ան­նա­խա­դեպ հայ­տա­րա­րու­թյուն եմ ա­րել, ո­րի հա­մար շատ քն­նա­դատ­վել եմ: Երբ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին բո­լո­րը սևաց­նում էին, նախ­կին­նե­րին բո­լո­րը սևաց­նում էին, ես հրա­պա­րա­կա­յին ա­սա­ցի՝ ո՞վ է ա­սել, որ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը միայն վատ բա­ներ է ա­րել: Ռո­բերտ Քո­չա­րյա­նը շատ լավ բա­ներ է ա­րել: Նույ­նը վե­րա­բե­րում է նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ցան­կա­ցած ներ­կա­յա­ցուց­չի: Չկա մարդ, որ բա­ցա­ռա­պես վատ բա­ներ է ա­րել կամ բա­ցա­ռա­պես լավ բա­ներ: Մար­դիկ նրա հա­մար են, որ ա­նեն համ լավ բա­ներ, համ վատ բա­ներ:
ԴՈՒՔ ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐԵԼ ԷԻՔ, ՈՐ ՍՈ­ՐՈ­ՍԻ ՀԻՄ­ՆԱԴ­ՐԱ­ՄԸ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԱՆՎ­ՏԱՆ­ԳՈՒ­ԹՅԱ­ՆԸ ՎՏԱՆԳ Է ՆԵՐ­ԿԱ­ՅԱՑ­ՆՈՒՄ
Ինձ ուղղ­ված հար­ցը հն­չեց­վել է՝ վտանգ ներ­կա­յաց­նու՞մ է, թե՞ ոչ, կարճ պա­տաս­խա­նել եմ՝ ա­յո: Հի­մա մի քիչ ա­վե­լի եր­կար պա­տաս­խա­նեմ: Ես այ­սօր­վա զրույ­ցի սկզ­բում անդ­րա­դար­ձա քաղ­հա­սա­րա­կու­թյան կարևո­րու­թյա­նը, նշե­ցի օ­տա­րերկ­րյա ներդ­րու­մը Հա­յաս­տան, երբ կա­րող է ստո­րա­դաս­վել պե­տա­կան և ազ­գա­յին շա­հը: Նա­յեք: Քաղ­հա­սա­րա­կու­թյան և հատ­կա­պես Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ­նե­րի հետ կապ­ված՝ ես ա­րել եմ մի հայ­տա­րա­րու­թյուն: Բե­րեմ մեկ օ­րի­նակ: Նրանք խրա­խու­սում են, ֆի­նան­սա­վո­րում են պա­ցի­ֆիս­տա­կան շար­ժում­նե­րը: Մար­դիկ հա­սա­րա­կու­թյան մեջ քա­րո­զում են, կա­նանց ա­սում են՝ դուք ե­րե­խա չեք ու­նե­նում, որ տաք, գնան բա­նակ: Բայց մենք պա­տե­րազ­մող եր­կիր ենք: Դա մեր երկ­րի պե­տա­կան, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հարցն է: Հաս­կա­նու՞մ եք, օ­րա­կարգ են բե­րում, օ­րի­նակ, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, սկ­սում են պաշտ­պա­նել: Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի պատ­ճա­ռով մեր սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցի­նե­րը, ի­րենց տա­նը նս­տած, սթ­րես են ապ­րում: Ի­րենք չեն հաս­կա­նում, որ այդ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան ըն­դուն­վեց, ոնց է լի­նե­լու, ի­րենց ե­րե­խան ինչ է ա­նե­լու, և այլն, ու նմա­նա­տիպ շատ դեպ­քեր: Մեր ինս­տի­տուտ­նե­րը… Օ­րի­նակ, Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դեմ տար­վող հա­կա­քա­րոզ­չու­թյու­նը: Ա­յո, նրանք նաև ֆի­նան­սա­վո­րել են ՀԱԵ-ին: Մի ան­գամ 50 000 դո­լա­րի չա­փով ֆի­նան­սա­վո­րում է ե­ղել: Բայց նաև տար­վում է հա­կա­քա­րոզ­չու­թյուն մի մարմ­նի շուրջ, ո­րի շուրջ հայ ժո­ղո­վուրդն իր ողջ պատ­մու­թյան ըն­թաց­քում հա­մախ­մբ­վել է: Ո՞նց կա­րե­լի է առ­հա­սա­րակ մեր ե­կե­ղե­ցու մա­սին վատ խոսք ա­սել: Չի կա­րե­լի: ՈՒղ­ղա­կի չի կա­րե­լի:
Հ.Գ. ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նի հետ հան­դիպ­մա­նը ներ­կա էին «Ա­ռա­վո­տի» գլ­խա­վոր խմ­բա­գիր Ա­րամ Աբ­րա­հա­մյա­նը, «Ազ­գի» գլ­խա­վոր խմ­բա­գիր Հա­կոբ Ա­վե­տի­քյա­նը, «Գո­լոս Ար­մե­նիի» գլ­խա­վոր խմ­բա­գիր Ֆլո­րա Նախշ­քա­րյա­նը, «168 Ժա­մի» գլ­խա­վոր խմ­բա­գիր Սա­թիկ Սեյ­րա­նյա­նը, «Հրա­պա­րա­կի» գլ­խա­վոր խմ­բա­գիր Ար­մի­նե Օ­հա­նյա­նը, «Ժո­ղո­վուր­դի» գլ­խա­վոր խմ­բա­գիր Քնար Մա­նու­կյա­նը, «Ի­րա­տե­սի» գլ­խա­վոր խմ­բա­գիր Փի­րու­զա Մե­լիք­սե­թյա­նը, «Ի­րա­վուն­քի» գլ­խա­վոր խմ­բա­գիր Հով­հան­նես Գա­լա­ջյա­նը, «Փաս­տի» գլ­խա­վոր խմ­բա­գիր Ար­տակ Ճա­ղա­րյա­նը: «Չոր­րորդ իշ­խա­նու­թյուն», «Հայ­կա­կան Ժա­մա­նակ» և «Ժա­մա­նակ» թեր­թե­րի գլ­խա­վոր խմ­բա­գիր­նե­րը հրա­վիր­վել էին, սա­կայն չէին ե­կել:

Տեսանյութ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպումը տպագիր մամուլի խմբագիրների հետ (մաս 4-րդ)
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպումը տպագիր մամուլի խմբագիրների հետ (մաս 3-րդ)
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպումը տպագիր մամուլի խմբագիրների հետ (մաս 2-րդ)
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպումը տպագիր մամուլի խմբագիրների հետ (մաս 1-ին)
Դիտվել է՝ 34118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ